[:hy]ԼՂՀ դատախազությունը 410 քրեական գործ է հարուցել[:]

By | 04.04.2016

[:hy]Այսօր ԼՂՀ գլխավոր դատախազ  Արթուր Մոսիյանն անցկացրել է օպերատիվ խորհրդակցությունհանրապետության իրավապահ կառույցների պատասխանատուների մասնակցությամբ` քննարկելու2016թ. ապրիլի 02-ի գիշերը  ադրբեջանական զինված ուժերի կողմից ռազմական գործողություններիև դրանց արդյունքների փաստերով արդեն իսկ հարուցված քրեական գործերով իրականացվածնախաքննության արդյունքները:

Նկատի ունենալով, որ հարուցված քրեական գործերով պարզվել է, որ ԱդրբեջանիՀանրապետության զինված ուժերը խախտելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանշրջանակներում 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարներիկողմից ստորագրած հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, 2016թ. ապրիլի 02-ի գիշերըցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբագրեսիայի ակտ են իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացողԼեռնային Ղարաաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Միաժամանակ, ագրեսիվ պատերազմ վարելու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինվածուժերը ռազմական գերազանցության հասնելու նպատակով, կոպտորեն խախտելով միջազգայինիրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ,միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտմամբ, ոչ ընտրովի հարձակմանօբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիականբնակչությանը, օբյեկտները՝ դպրոցներ, շինություններ, ճանապարհներ, այլ ենթակառույցներ  ևառանձին քաղաքացիական անձանց, ինչը առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանությանտակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների, մեծ չափերի անօրինական,կամայական գույքի ոչնչացում: Տվյալ փաստերով ԼՂՀ նախաքննություն իրականացնող մարմիններիկողմից հարուցվել են քրեական գործեր:

Վերոգրյալը հիմք ընդունելով՝  ԼՂՀ գլխավոր դատախազը որոշում է կայացրել հարուցել քրեական գործ ԼՂՀ քրեական օրենսգրքի 410 (Ագրեսիվ պատերազմ) և 416 (Միջազգային մարդասիրականիրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) հոդվածներով:Միաժամանակ, գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ` ԼՂՀոստիկանության քննչական վարչության պետի գլխավորությամբ, և տվյալ գործով նախաքննությունըհանձնարարվել է այդ քննչական խմբին:

1390403984,1708[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով