[:hy]Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Բորդյուժա[:]

By | 03.04.2016

[:hy]

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով՝ գործող միջազգային եւ լիազորված մեխանիզմների շրջանակներում, հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Այս մասին ասվում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրությունում՝ վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքը:

«ՀԱՊԿ քարտուղարությունը շատ ուշադիր հետեւում է իրավիճակին, որը ստեղծվել է շփման գծում: ՀԱՊԿ երկրների դիրքորոշումն այս հարցում բազմիցս ներկայացվել է՝ կրակի դադարեցում եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում, իսկ լարվածության շարունակումը հղի է ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի անկայունությամբ: Պարզ է մեկ բան, բոլորին միայն խաղաղություն է պետք»,-ասել է Բորդյուժան:

Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, Բորդյուժան գտնվում է ՀՀ ռազմաքաղական ղեկավարության հետ մշտական շփման մեջ՝ կապված ԼՂ հակամարտության գոտում ապրիլի 2-ին մասշտաբային զինված բախումների վերսկսման հետ:

Նշենք, որ այսօր Բորդյուժան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էեվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի ժամանակ քննարկվել է զինված հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: «ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից ստանում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը»,-ասված է հաղորդագրությունում:

41700

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով