[:hy]Իրանական գյուղի վրա արկ է ընկել. Իրանը զգուշավոր է[:]

By | 03.04.2016

[:hy]Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանին այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ. հաղորդում է իրանական farsnews կայքը: Ըստ տեղեկատվության, նա կոչ է արել կողմերին անհապաղ վերջ դնել ռազմական գործողություններին:

Նախարարը ասել է, որ երկու կողմերը պետք է ցուցաբերեն զսպվածություն եւ ձգտեն ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման:

Իսկ ԻԻՀ ԱԳ մամուլի խոսնակը հաղորդագրություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրման կապակցությամբ. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ու Հայաստանին դադարեցնել մարտերը եւ անել ամեն հնարավորը՝ վերականգնելու համար խաղաղությունը»:

Farsnews գործակալության փոխանցմամբ, հակամարտության արդյունքում այսօր 3 արկ է ընկել իրանական գյուղի վրա, որ գտնվում է շփման գծի մոտ: Վիրավորների եւ նյութական վնասների մասին չի հաղորդվում: Իրանական կողմը որևէ մեկին այս հարցում չի մեղադրում։

irannn[:]

Եկել է վճարելու ժամանակը. Էրդողան

28.09.2020

«Հորդորում և խնդրում եմ չտրվել զգացմունքներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Հաղթանակը չի´ վաճառվում»․ Վիտալի Բալասանյան

28.09.2020

Նիկոլ Փաշինյանի գլխավորած այլասերվածների իշխանությունը երկիրը մտցրեց պատերազմի մեջ.Միհրան Հակոբյան

29.09.2020

Թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջան է հասնում Վրաստանի տարածքով․

28.09.2020

Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել

27.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով