[:hy]Իտալա-արաբական կենտրոնը հորդորել է միջազգային հանրությանը Բաքվին զսպող գործնական քայլերի դիմել[:]

By | 03.04.2016

[:hy]

Իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնը խստորեն դատապարտել է Ադրբեջանի սանձարձակ գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

Կենտրոնից տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շփման գծում Ադրբեջանի նոր ռազմական հարձակումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու փորձեր են: «Ադրբեջանն իրադրությունն ակնհայտ սրելու փորձ է անում, ինչն անհրաժեշտ է դարձնում միջազգային հանրության կողմից պաշտոնական Բաքվի զսպող գործնական քայլերի դիմել: Մենք լիակատար աջակցություն ենք ցուցաբերում եղբայրական Հայաստանի Հանրապետությանն ու երիտասարդ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղաադրբեջանական հակամարտզորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ,որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժիպաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների,ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունուպաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծությանհետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվելեն:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտականգործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողություններիշնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնելհսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդինՀայկական կողմն 18 զոհուներ և 35-ին մոտ վիրավոր

Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած,հակառակորդը հրթիռահրետանային  միջոցների և զրահատեխնիկայիկիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:

 41685

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով