[:hy]Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական խորհուրդը 10 հազար ԱՄՆ դոլար է ուղղել Արցախին [:]

By | 06.04.2016

[:hy]Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական խորհուրդը 10 հազար ԱՄՆ դոլար է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: «Արմենպրես»-­ին այս մասին տեղեկացրին եկեղեցու ծխական խորհուրդից: «Ապրիլի 1-­ից արցախյան հակամարտության գոտում վերսկսել են պատերազմական գործողությունները: Արցախի պաշտպանության բանակը ծանր վնասներ է հասցրել նախահարձակ Ադրբեջանական ուժերին, բայց, բնականաբար, ինքն էլ կրում է որոշակի կորուստներ: Սփյուռքի բոլոր համայնքներն ինքնակազմակերպվում են Արցախին աջակցություն ցուցաբերելու համար, և նյութաֆինանսական միջոցների ներհոսքը համակարգելու համար Արցախի կառավարությունը ստեղծել է հատուկ օպերատիվ շտաբ` Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Կոչ ենք անում ծխի բոլոր անդամներին իրենց հնարավորությունների սահմաններում ուղիղ դրամական փոխանցումներով իրենց աջակցությունը ցուցաբերել Արցախի ժողովրդին, բանակին և կառավարությանը: Մենք սահմանին կանգնած չենք, բայց մեր երկրի թիկունքին ենք»,­-նշված է ծխական խորհրդի տարածած հայտարարությունում: Ապրիլի 1­-ի լույս 2­-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա­ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2­ին ժամը 08:30-­ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ­21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12­ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3­ ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 32 կորուստ ունի, 25 զինծառայող անհայտ կորած է, 121 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1­5­ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5­-ին՝ ժամը 12:00­-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում երկկողմ համաձայնությամբ դադարեցվել է կրակը:

Безымянный9-600x416

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/512876/
[:]

«Ահա և հարցի պատասխանը, թե երկու օր շարունակ ու՞ր էր կորել Նիկոլ Փաշինյանը».Միհրան Հակոբյան

22.03.2020

«Փաշինյան Նիկոլ ժողովուրդը ո’չ թե մերժեց Սերժ Սարգսյանին, այլ հավատաց տարիներ շարունակ սերմանած ձեր ստերին ու կեղծիքներին».Գարիկ Ուրումյան

19.03.2020

Պետական գաղտնիքի բացահայտում VS չմտածված վրիպում

20.03.2020

Կորոնավիրուս-ի դեմ պայքարը իր տրամաբանական ավարտին է սկսում մոտենա

18.03.2020

Պարետը ցուցում-ուղեցույց է տարածել

20.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով