[:hy]Էրդողան․ Թուրքիան մինչև վերջ կաջակցի Ադրբեջանին[:]

By | 03.04.2016

[:hy]Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե Թուրքիան մինչև վերջ կաջակցի Ադրբեջանին և վերջին բախումների համար մեղադրել է Մինսկի Խմբի համանախագահներին:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Վաշինգտոնում մասնակցելով նորակառույց մզկիթի բացմանը՝ Էրդողանն ասել է, թե Թուրքիայի աղոթքները ադրբեջանցի զինվորների ընտանիքների հետ են, որոնք վերջին երկու օրերին զոհվեցին հայկական ուժերի հետ մարտերում:

«Լեռնային Ղարաբաղի համար պայքարը, որը շատ տարիներ օկուպացված է, Մինսկի Խմբի անկարողության հետևանք է: Եթե Մինսկի Խումբը արդարացի և վճռական քայլեր կատարեր, այս միջադեպը չէր լինի»,- հայտարարել է Էրդողանը:

Նա ասել է, որ Թուրքիան միչև վերջ կաջակցի Ադրբեջանին, հավելելով որ նա այդ հարցը բարձրացրել է Վաշինգտոնում անցկացված միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովում: «Ես աշխարհին հորդորել եմ ուշադիր լինել Հայաստանի վատ մտադրությունների հանդեպ»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն շաբաթ երեկոյան թվիթերի իր էջում գրել է, որ զանգահարել է Ադրբեջանի գործընկերոջը և ցավակցություն հայտնել ադրբեջանցի զոհված զինվորների համար:

B9981F67-BA4F-4E59-84A4-FCD3B7B9BDC8_w640_r1_s

Azatutyun.am[:]

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով