[:hy]էդվարդ Նալբանդյանը Փարիզում ներկայացրել է[:]

By | 05.04.2016

[:hy]ՀՀ արտգործնախարարը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին:

Հայաստանի արտգործնախարարը ՖՄԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրեց ապրիլի 1-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները, ստեղծված իրավիճակը։

Միկայել Ժանը խորը մտահոգություն հայտնեց տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը և ֆրանկոֆոն երկրները չեն կարող անտարբեր մնալ նման զարգացումների հանդեպ, և շեշտեց, որ ուժի կիրառումն անընդունելի է։ ՖՄԿ գլխավոր քարտուղարը հրամայական համարեց կրակի անհապաղ դադարեցումը և Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների շարունակումը: Միկաել Ժանն ասաց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ 80 պետությունների ղեկավարները Դակարի գագաթաժողովում հստակ արտահայտել են իրենց կարծիքն առ այն, որ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Նա շեշտեց, որ գագաթաժողովի հռչակագրում հստակ ասվում է՝ հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ Հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը ստորագրեցին Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության եռամյա ծրագիրը:

Ապրիլի 5-ին Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Բեռլին՝ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցելու Հանրապետության ղեկավարի՝ Գերմանիա պաշտոնական այցին։

 

5766_hq-472x265

«Ա1+»[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

«Դուք էդ ո՞վ եք,որ Բացառիկ Հերոս, Հայաստանի Հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատարը՝Սերժ Սարգսյանը, ձեզ հաշվետվություն տա».Դավիթ Մկրտչյան

06.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով