[:hy]Զորակոչ հայտարարված չէ, սակայն կամավորներ են մեկնում Ղարաբաղ[:]

By | 03.04.2016

[:hy]ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախումբը  հայտարարություն է տարածել, որով կոչ է անում «մարտական բովով անցած «Շուշիի առանձնակի գումարտակի» և այլ ջոկատներում մարտնչած ընկերներին՝ մարտական ստորաբաժանումներ կազմել և պաշտպանության նախարարի հրամանով մարտական գործողությունների վայրեր մեկնել՝ երիտասարդ զինվորների կողքին Հայրենիքի սահմանները պաշտպանելու համար»:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ազատամարտիկների հանձնախումբը հայտարարում է, որ այս պահին Ղարաբաղ են մեկնում Արտաշատի ՍԴՀԿ «Ժիրայր-Մուրադ» մասնաճյուղի ազատամարտիկները՝ հրամանատար Խաչիկ Սարգսյանի գլխավորությամբ:

ՍԴՀԿ-ն նաև նշում է, որ Երկրապահ կամավորական միության տարբեր մասնաճյուղերի հետ Ղարաբաղ են մեկնել ազատամարտի մասնակից Մեծն Մուրադ ջոկատի մարտիկները՝ հրամանատար Ռազմիկ Մատարյանի գլխավորությամբ:

«Հնչակյան կուսակցությունը իր ունեցած բոլոր հնարավորություններով արցախցու և Արցախի կողքին է: Մեր հայրենիքի ոչ մի թիզ հող թշնամուն չի հաջողվելու գրավել», — ասված է հաղորդագրությունում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փոխանցում է, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ Երիտասարդների միության տասնյակ ներկայացուցիչներ և «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության երիտասարդները Արյունաբանության ինստիտուտում արյուն են հանձնել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից շփման գծի ողջ երկայնքով սանձազերծած լայնածավալ նախահարձակ գործողությունների արդյունքում վիրավորված զինվորների համար։

«Երիտասարդների միության անդամները պատրաստ են առաջին իսկ անհրաժեշտության դեպքում լինել առաջնագծում՝ զինվորների հետ միասին պաշտպանելու հայկական երկու պետությունների սահմանների անքակտելիությունն ու մեր հայրենակիցների անվտանգությունը», — ասված է հաղորդագրությունում։

Լեռնային Ղարաբաղի վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը երեկ «Ազատության»-ը փոխանցեց, որ Ղարաբաղում խուճապ չկա, զորահավաք հայտարարված չէ, սակայն մարդիկ կամավոր ներկայանում են Ազատամարտիկների միություն կամ զինկոմիսարիատ, գրանցվում են սահման գնալու համար՝ հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարելու։

«Այստեղ գերմարտական տրամադրություն է։ Բոլորը մտածում են՝ ինչպես գնալ հասնել սահման։ Ոմանց մոտ կարող է տպավորություն լինել, որ սահմանից փախնում են, կամ բնակիչները հեռանում են, բայց այդպիսի բան չկա», — ասաց Բեգլարյանը։

312723DF-8552-4D2A-804D-A1D9993FA82E_w640_r1_s[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

«Դուք էդ ո՞վ եք,որ Բացառիկ Հերոս, Հայաստանի Հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատարը՝Սերժ Սարգսյանը, ձեզ հաշվետվություն տա».Դավիթ Մկրտչյան

06.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով