[:hy]ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱՆԾԱՆՈԹ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ[:]

By | 03.04.2016

[:hy]Սահմանային բախումներով պայմանավորված՝ սոցկայքերում և լրատվական դաշտում մեծացել են հակառակորդի կողմիցտարածվող ապատեղեկատվությունը, կեղծ լրատվության կիջոցովխուճապ ստեղծելուն միտված քայլերը: Այդ նպատակովտեղեկատվական անվտանգության հայ մասնագետները խորհուրդ են տալիս առավելագույնս զգոն լինել տեղեկատվության տարածմանհարցում:

Ինչպես «Հայ զինվոր» պաշտոնաթերթին հայտնեց  տեղեկատվականանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը,ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացրել է տեղեկատվականդաշտը: Փորձագետը խորհուրդ է տալիս ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄչտարածել ադրբեջանական տեղեկատվությունը։

–  Այս պահին ադրբեջանական լրատվամիջոցները ամբողջությամբ վերահսկվում են ուժային կառույցներիկողմից և տարածում են միայն խմբագրված նյութեր։ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չպետք է մեջբերել, տարածել նրանցլրատվությունը, քանի որ այս պահից սկսված դրանք թշնամու լրատվական մեքենայի քարոզչության մասն ենկազմում, – շեշտում է նա:

Փորձագետը կոչ է անում հետևել տեղեկատվության անվտանգության նորմերին, զգոն լինել և ուղորդվելհետևյալ խորհուրդներով.

1․ Չօգտվել անծանոթ աղբյուրից։

2․ Բացառապես հրաժարվել, չտարածել որևէ տեղեկատվություն Ադրբեջանական մամուլից։

3․ Վերապահումով ընթերցել արտասահմանյան մամուլը, քանզի այնտեղ հաճախ կամ գործից չհասկացողկամ (որոշ երկների դեպքում) միակողմանի տրամադրություններ ունեցող մարդիկ են հեղինակները:

4․ Սոցցանցերում երբեք չի կարելի անհայտ օգտատերերին ընկալել որպես տեղեկատվության աղբյուր:

5․ Ընկերներից կամ ծանոթներից ստացված չստուգված տեղեկատվությունը չի կարելի միանգամիցինտերնետով տարածել։ Հիշեք, դուք պաշտոնապես մամլո խոսնակ չեք և ձեզնից օպերատիվություն չիպահանջվում:

  1. Զերծ մնալ ոչ հայկական պաշտոնական կայքերում հրապարակված իբր ռազմական գործողություններիտեսանյութերից , չտարածել դրանք:
  2. Սոցկայքերում չընդունել ձեզ անծանոթ մարդկանց ընկերանալու առաջարկները:
  3. Հրապարակային քննարկումներում զերծ մնալ անծանոթ օգտատերերի հայտարարություններըմեկնաբանելուց:

Ըստ փորձագետի, թեև հայկական օգտատերերի էջերին որևէ վտանգ այս պահին չի սպառնում, բայցհարկավոր է հետևել տեղեկատվական անվտանգության հիգիենային, որպեսզի բացառվեն էջերի խոցումը:

 

Բագրատ Մովսեսյան

Ավ.լեյտենանտ

m_564d89dfdee22

ՀՀ ՊՆ Մամլո ծառայություն[:]

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով