[:hy]Երևանի քաղաքապետարանում հրավիրվել է խորհրդակցություն[:]

By | 04.04.2016

[:hy]Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են քաղաքապետի տեղակալներն ու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ վերջին օրերին սահմանագծի իրադրությամբ պայմանավորված:

Մասնավորապես, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է առավել ակտիվ համագործակցել ԼՂՀ բնակավայրերի և քաղաքների գործընկերների հետ, ինչպես նաև օժանդակություն ցուցաբերել երևանաբնակ, հրազենային վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին:
Քաղաքապետը աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն էլ հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել առաջնագծում ծառայող երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:

 

10441ad2fad6ee2ea5c6daad3aa0ce5e3db741c1
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով