[:hy]Եվրոպայի ամենամեծ կուսակցությունը քննադատում է արյունալի բախումները Լեռնային Ղարաբաղում [:]

By | 05.04.2016

[:hy]Ս.թ. ապրիլի 4-ին, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ընդունել է հրատապ բանաձև՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնությունների դադարեցմանկոչով: ԵԺԿ պաշտոնապես արտահայտել է «իր խիստ մտահոգությունը» վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծից ստացվող իրադարձություններիառնչությամբ: Բրյուսելյան «Հայաստանի եվրոպացի բարեկամները» կազմակերպությունը (EuFoA, www.EuFoA.am) ողջունելով այս փաստաթղթի ընդունումը, ի դեմս կազմակերպությանղեկավար պրն. Էդուարդո Լորենցո Օչոայի, հայտարարել է, որ «ողջունելի է Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից նման արագ և հստակ արձագանքը ստեղծվածիրավիճակին»: «Հուսանք, որ եվրոպական մյուս կարևոր ինստիտուտները ևս հետևեն ԵԺԿ օրինակին»,-ասել է նա՝ ընդգծելով, որ այս բանաձևը կարևոր նշանակություն ունի, քանի որխաղաղության հաստատման բանակցություններում Լեռնային Ղարաբաղին ներկայացնում է որպես բանակցող կողմ: Նշված բանաձևում նաև կոչ է արվում երկու կողմերիզինված ուժերը անհապաղ վերադարձնել իրենց նախնական դիրքերի, ինչպես որ դրանք եղել են ապրիլի 1-ի դրությամբ՝ հղում կատարելով բազմաթիվ այլ եվրոպականկառույցների: «Վերջապես, բանաձևում նաև նշվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով և վերահաստատում է«պատրաստակամությունը վերադառնալու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների ձևաչափին՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից: Արդեն իսկ երկուկողմերից կան տասնյակ զոհեր, այդ թվում նաև խաղաղ բնակիչներ: Ի հավելումն հրապարակվում են բազմաթիվ դեպքեր ադրբեջանական բանակի կողմից խաղաղբնակիչներին խոշտանգելու մասին»: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) նշված բանաձևն ընդունել է Բրյուսելում կայացած քաղաքական համաժողովի ընթացքում: Բանաձևի ամբողջական տեքստին ծանոթանալու համար հետևե՛ք հղմանը՝

https://www.epp.eu/papers/epp-emergency-resolution-on-nagorno-karabakh-conflict

image001

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Аrmlur.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով