[:hy]ԵՊՀ-ն այս տարվանից դադարեցնելու է մի շարք մասնագիտությունների գծով ընդունելությունը՝ մագիստրատուրայում[:ru]ЕГУ в этом году, закрил прием целого ряда профессий в магистратуре[:]

By | 01.04.2016

[:hy]ԵՊՀ-ն գիտխորհրդի  նիստում  հաստատել է 2016-2017 ուստարվա բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և հայցորդների ուսման վարձավճարների չափերը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն անդրադարձել է մագիստրոսական կրթությանը, նշելով,որ այս տարվանից դադարեցվելու է  շարք մասնագիտությունների գծով ընդունելությունը, քանի որ արդեն մի քանի տարի է՝ չեն հավաքում բավարար թվով դիմորդներ:

Գիտխորհրդի քվեարկությամբ հաստատվել են նաև 2016-2017 ուստարվա առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգերը: Այսուհետ բանակից զորացրվածները կարող են առանց քննությունների ընդունվել մագիստրատուրա միայն այն դեպքում, եթե զորացրվել են վերջին 3 տարվա ընթացքում:

Փոփոխություն է կատարվել նաև ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում: Ըստ այդմ՝ ԵՊՀ ամենամյա օլիմպիադայում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կստանան ուսման վարձի զեղչ համապատասխանաբար 50, 40 և 30%-ով:

Կմիավորվեն Կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի և Մանրէաբանության, բույսերի և մանրէների կենսատեխնոլոգայի ամբիոնները՝ այն անվանելով Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնները:

Նիստի ավարտին էլ հրապարակվել են ԵՊՀ ամբիոնի վարիչի, պրոֆեսորադասախոսական համակազմի պաշտոնների մրցույթի, պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհման փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ 2 դասախոս ստացան պրոֆեսորի, 12-ը՝ դոցենտի գիտական կոչումներ, 6 հավակնորդներ հաստատվեցին ամբիոնի վարիչի պաշտոնում: Ինը դասախոս հաստատվեց տարբեր ամբիոնների պրոֆեսորի, մեկն էլ՝ ամբիոնի դոցենտի պաշտոնում:

INGqSFvsHKEcSG35fuOqFd3HhO

[:ru]INGqSFvsHKEcSG35fuOqFd3HhO[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով