[:hy]ԵՄ անդամ պետությունների դեսպաններին ներկայացվել են իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ[:]

By | 05.04.2016

[:hy]Ապրիլի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին:

Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպաններին ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կողմից Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի հետևանքով իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի խոսուն ապացույցը հայկական կողմում Ադրբեջանի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողների դիակների և խոցված տեխնիկայի առկայությունն է:

Հանդիպման մասնակից դեսպանները խորը մտահոգություն են հայտնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին 24 ժամվա ընթացքում իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:

Քննարկվել են նաև Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր դրդապատճառները և ռազմական գործողությունների վերջնարդյունքից Ադրբեջանի ակնկալիքները:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԵՄ անդամ պետությունների դեսպանների ուշադրությունը հրավիրել է նաև հայ զինծառայողների մարտական բարձր պատրաստվածության, տոկունության և հայկական կողմի զուսպ, հավասարակշռված գործողությունների վրա:

10183[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով