[:hy]Եթե մենք տեր չկանգնենք մեր հող ու ջրին, մեզ ոչ ոք չի օգնի. Միքայել Պողոսյան [:]

By | 05.04.2016

[:hy]Ապրիլի 2-ից իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերական կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Նշենք, որ 1994 թվականին հաստատված հրադադարից հետո սրանք ամենախոշոր գործողություններն են, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը:

Այս ողջ ընթացքում մեր հայրենակիցներն աչքի ընկան իրենց համախմբվածությամբ: Ամեն մեկն իր ուժերի ներածին չափով փորձում է սատարել սահմանին կանգնած զինվորին, իսկ առաջին գիծ մեկնելուն պատրաստ կամավորների շրջանում պարզապես հերթեր են գոյացել: «Ժողովուրդ»-ը արվեստագետներից հետաքրքրվեց` ինչ կարծիք ունեն նրանք ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես են մտադիր աջակցել հայ զինվորին: Դերասան Միքայել Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ հայերս ինքներս մեզ չենք ճանաչում. «Հաճախ նշում ենք, թե հայերիս շրջանում մեկս մյուսի լավ ապրելը չենք կամենում, միահամուռ ժողովուրդ չենք, բայց դա պատրանք է, իրականության հետ որեւէ կապ չունի: Այս դժվարին պահերին միանգամից երեւում են մեր ազգի լավագույն հատկությունները: Ես շատ շոյված եմ, որ ամենապարզ, հասարակ գյուղացուց մինչեւ ինտելիգենտ քաղաքացի նման պահերի բոլորը մեկ են դառնում: Սա է մեր հաղթանակի գրավականը: Մեր ճանապարհն ազնիվ է, եւ դա հակառակորդը շատ լավ գիտակցում է:

Ինչ զենք էլ օգտագործեն, մեր ոգին կոտրել հնարավոր չէ: Շատ լավ կլիներ, որ նման համախմբվածություն դրսեւորեինք ոչ միայն ծանր պահերին, այլեւ առօրյայում, սովորական օրերին»: Դերասանի խոսքով` մենք ենթագիտակցորեն հասկանում ենք մի պարզ բան. մեր միակ հույսը կարող ենք դնել միայն ինքներս մեզ վրա. «Կարող է լինեն դաշնակիցներ, որոնք մեզ օգտագործեն քաղաքական նպատակներով, բայց եթե մենք տեր չկանգնենք մեր հող ու ջրին, մեզ ոչ ոք չի օգնի, բացի Աստծուց»:

231428881373656139

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am
[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով