[:hy]ԵԱՏՄ-ից ներկրվող մեքենաներից ԱԱՀ գանձման որևէ դեպք այլևս չի գրանցվում. ՊԵԿ փոխնախագահ[:]

By | 07.04.2016

[:hy]

Եվրասիական տնտեսական միության տարածքից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաներից արդեն երկու օր է, ինչ ԱԱՀ չի գանձնվում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը` նշելով, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն ուժի մեջ է մտել երկու օր առաջ: «Հիմա չեք կարող գտնել մի դեպք, որ ներմուծված ավտոմեքենայի մասով ավելացված արժեքի հարկ գանձվի: Ներմուծման պահը ՀՀ սահմանը հատելու պահն է»,-ասաց Միրումյանը:

Հարցին ի պատասխան, թե դրա արդյունքում որքանով կնվազեն բյուջե մուտքերը` Միրումյանն ասաց, որ դա կախված է նրանից, թե երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծումը որքանով կփոխարինվի ԵԱՏՄ ապրանքների ներմուծումով: ՊԵԿ նախագահի տեղակալը կրկին շեշտեց, որ օրենքը հետվերադարձի մեխանիզմ չի նախատեսում:

cartransporter

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

«Դուք էդ ո՞վ եք,որ Բացառիկ Հերոս, Հայաստանի Հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատարը՝Սերժ Սարգսյանը, ձեզ հաշվետվություն տա».Դավիթ Մկրտչյան

06.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով