[:hy]ԵԱՀԿ գրասենյակը հաղորդագրություն է տարածել [:]

By | 03.04.2016

[:hy]Ղարաբաղա-ադրբեջանական սահմանային լարվածության հետ կապված ԵԱՀԿ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է. «Հետևելով Լեռնային Ղարաբաղի շփման գծում մեծացող բախումների զեկույցներին՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կեներվան (Ֆինլանդիայի պատգամավոր) և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի Հատուկ ներկայացուցիչ Քրիստին Վիգենին (Բուլղարիայի պատգամավոր) այսօր կոչ են արել կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Նրանք հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ. «Այս բախումը պետք է դադարեցվի: Լեռնային Ղարաբաղի խնդիրը երկար տարիներ, մինչ այժմ, խլել է շատ մարդկային կյանքեր: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել կրակը եւ ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ խուսափելով հետագա լարվածությունից»: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հատուկ ներկայացուցիչը վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ նրանց՝ խնդրի լուծման խաղաղ ճանապարհ գտնելու ջանքերը:

EAHK[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով