[:hy]Գեներալ Սեյրան Սարոյանը մեկնեց Քելբաջար՝ հարկ եղած դեպքում թշնամուն դաս տալու ու հերթական անգամ հիշեցնելու, թե ովքեր են տարածքի իրական տերերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ[:]

By | 04.04.2016

[:hy]Քելբաջարի ամրությունն ապահովված է: Ինչպես փոխանցում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, այսօր ԵԿՄ վարչության անդամ, գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը մեկնեց Քելբաջար՝ առաջնագիծ՝ հայրենի սահմանները պաշտպանելու եւ թշնամուն հարկ եղած դեպքում դաս տալու՝ հերթական անգամ հիշեցնելով, թե ովքեր են տարածքի իրական տերերը ու ինչի են պատրաստ: Գեներալը առաջնագիծ մեկնեց մեծ թվով համակիրնեի հետ: Հիշեցնենք, որ Արցախյան ազատամարտի տարիներին, դեռ երիտասարդ տարիներին Սեյրան Սարոյանը հիմնական հաղթական մարտերը մղել է հենց այս տարածքում ու նրա հրամանատարությամբ է ազատագրվել տվյալ հատվածը: Ավելին՝ ավելի վաղ մեզ հետ զրույցում նա անկեղծացել էր, որ երիտասարդ տարիներին ընտանիքի անդամներից գաղտնի էր մեկնել առաջնագիծ ու պատերազմի դաշտում արդեն մորուք պահել, որ տարիքը թաքցնի: Չէ՞ որ իր նախաձեռնողականության շնորյիվ պատերազմի դաշտում ստիպված եղավ իրենից մեծերի հրամանատարությամբ զբաղվել: Իսկ այսօր հայրենի սահմանները պաշտպանելու է մեկնում ավելի մեծ ուժով եւ փորձով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է հարձակողական գործողությունների, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվում:

SHAMSHYAN.com-ը լուսանկարները ներկայացնում է ստորև

b374006b635ce6d77f0fafaa36df411a e33d16fb57825be73a973a169fa4fe9c[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով