[:hy]Բան Կի Մունը կոչ է արել կողմերին անմիջապես դադարեցնել կրակը[:]

By | 03.04.2016

[:hy]Խորապես անհանգստացած լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ շփման գծի երկայնքով, հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումների մասին վերջին հրապարակումներով, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել կողմերին անմիջապես դադարեցնել կրակը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ իրավիճակի լարվածությունը թուլացնելու նպատակով:

Բանի Կի Մունի խոսնակի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ գլխավոր քարտուղարը մասնավորապես անհանգստացած է ծանր զինտեխնիկայի օգտագործման և բազմաթիվ զոհերի և վիրավորների՝ այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում, մասին հրապարակումներով:

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին անմիջապես դադարեցնել կրակը, հարգել հրադադարի համաձայնագիրն և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ իրավիճակի լարվածությունը թուլացնելու նպատակով,» ասված է հայտարարության մեջ:

Գլխավոր քարտուղար Բանի Կի Մունը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և բոլոր այն կողմերին, որոնք աշխատում են լուծում տալ այս վտանգավոր իրադրությանը և հետամուտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

9edec8203dec10aac32655586ac037f3-472x265

«Ա1+»[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով