[:hy]«Ա1+».Անհրաժեշտության դեպքում՝ ճանաչել ԼՂՀ-ն. Հրանտ Բագրատյան[:]

By | 03.04.2016

[:hy]ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում գրառում է կատարել.

Հստակ տեղեկացված եմ երեկ և այսօր տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանի անհամեմատ ավելի շատ (տասնապատիկ անգամ) զոհերի մասին։ Չնայած մեր թիվն էլ է մեզ համար հսկայական՝ 18 մարդ։ Հարց է ծագում. ի՞նչ է ուզում Ալիևը իմանալով այս ամենը։ Ալիևին կարելի է նենգ, խորամանկ, ինչ-որ տեղ մարդակեր համարել։ Բայ հիմա՞ր՝ երբեք։ Կա հնարավոր 2 պատասխան։

1) Փորձել հայկական զինուժի դիմադրողականությունը և մեզ փաթաթել մի ռազմավարություն, որտեղ Ալիևը կփորձի քանակական առավելությունը որակականի վերածել։ Դատելով առաջին 2 օրվա արդյունքներից՝ ադրբեջանական կողմի համար, մեղմ ասած, հաջողությունն ակնհայտ չէ։

2) Նրան ձեռք չի տալիս այն պլատֆորմը, որտեղ կանգ են առել Ղարաբաղի հարցի վերջին քննարկումները, այսպես ասած քաղաքական ստատուս-քվոն։ Նա ուզում է սկսել 0-ից։ Սա շատ հավանական է։ Ուրեմն պետք է սպասել նոր ռազմական ճնշումների։

Հայկական կողմի անելիքներն են։ 1) Ռազմական ոլորտ։ Արդյունավետ պատասխանել տալ և ցույց տալ, որ ի վիճակի ավելի հուժկու հարվածել։ 2) անել հստակ քաղաքական քայլեր. կամ 2.1) նոր ստատուս-քվոյի պարագայում ավելի պահանջկոտ լինել, կամ 2.2) կամ, անհրաժեշտության դեպքում, ճանաչել ԼՂՀ-ն։
Ամսի 4-ին ԱԺ նստաշրջանն է։ Տեսնենք ի՞նչ օրակարգով կգա գործադիրը։

3014

«Ա1+»[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով