[:hy]Արցախ են ժամանել հազարավոր կամավորներ[:]

By | 04.04.2016

[:hy]

Մեր միասնությունն ի զորու է դիմակայելու ադրբեջանական ցանկացած սադրանքի:

Այս մասին ապրիլի 3-ին Ստեփանակերտ ժամանած կամավորների հետ հանդիպմանը ասել է Արցախի Հանրապետության վարչաապետ Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ այն միասնությունը, որ այսօր մենք տեսնում ենք, ի զորու է ոչ միայն դիմակայելու վերջին օրերին հակառակորդի կողմից ձեռնարկած սադրանքին, այլև կարող է լուծել շատ այլ կենսական խնդիրներ: Եվ մեր պայքարում մենք միայնակ չենք, մեզ հետ է նաև Սփյուռքը: Այդ են վկայում հայկական տարբեր գաղթօջախներից ստացվող բազմաթիվ դիմումները, որոնցով մեր հայրենակիցներն իրենց աջակցությունն են հայտնում Արցախին՝ ինչպես մարդկային, այնպես էլ ֆինանսական առումով:

Ա. Հարությունյանի խոսքով, Արցախի կամավորների մի մասն արդեն մեկնել են առաջնագիծ, և ուրախալի է, որ նրանց են միանում հազարավոր նոր կամավորներ՝ Հայաստանի Հանրապետությունից և Սփյուռքից: «Այս կերպ վստահորեն կարող ենք հայտարարել, որ մենք անպարտելի ենք, և հաղթանակը հաստատ մերն է լինելու»,- իր խոսքը եզրափակել է ԼՂՀ վարչապետը:

41725[:]

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով