[:hy]Արցախյան ազատամարտում ստացած ջարդը մոռացած ադրբեջանցու մտքով կարող էր անցնել նորից հարձակվել. Արցախի հերոս[:]

By | 03.04.2016

[:hy]

Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Ժաննա Գալստյանը դեռ առաջին ահազանգի ժամանակ, երբ թշնամին սկսել էր արկակոծել Թալիշի և Մատաղիսի բնակավայրերը, մեկնել է Մարտակերտի շրջան:

Մարտակերտում «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տիկին Գալստյանը նշեց, որ միայն արցախյան ազատամարտում ստացած ջարդը մոռացած ադրբեջանցի նոր սերնդի մտքով կարող էր անցնել այն ֆանտաստիկ գաղափարը, թե հնարավոր է կայծակնային պատերազմով գրավել Արցախը:

«Ի տարբերություն նրանց, այսօր իրենց հայրենիքը պաշտպանող մեր զինվորները դաստիարակվել են ճշմարիտ սկզբունքներով` թշնամուն չթերագնահատելու, իսկ հարկ եղած դեպքում՝ իրենց հայրերի և ավագ եղբայրների նման ջարդելու հայրենիքի վրա հարձակված թշնամուն»,- նշեց Ժ. Գալստյանը: Անդրադառնալով Մարտակերտում տիրող իրավիճակին՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ հակառակորդի նախկին ակտիվությունը հիմնականում ճնշվել է, բայց շարունակվում է նոր կամավորական խմբերի ժամանումը:

41718

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

«Դուք էդ ո՞վ եք,որ Բացառիկ Հերոս, Հայաստանի Հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատարը՝Սերժ Սարգսյանը, ձեզ հաշվետվություն տա».Դավիթ Մկրտչյան

06.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով