[:hy]Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում կատարվել է Հանրապետական մաղթանք և միասնական աղոթք[:]

By | 04.04.2016

[:hy]

Այսօր ժամը 18:00-ին, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում կատարվել է Հանրապետական մաղթանք և միասնական աղոթք` Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար:

Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում արարողությունը կատարվել է հանդիսապետությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի: Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի ֆեյսբուքյան էջից:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախի հեռուստաընկերությանը  նախօրեին տված հարցազրուցում ասել է, որ ուշ թե շուտ խաղաղություն է հաստատվելու. «Միանշանակ մեր երկրում խաղաղություն է հաստատվելու: Այժմ մի քիչ դժվար պահեր ենք ապրում, նորություն չէ մեզ համար: Դժվարությունները մեզ համար են, մենք պարտավոր ենք հաղթահարել ամեն մի դժվարություն, որպեսզի հասնենք մեր վերջնական, արդարացի, խաղաղ հանգրվանին, հաղթանակած հանգրվանին»:

Նա նաև ասել է, որ պետք է հույսը դնել սեփական բանակի, ժողովրդի վրա: «Միշտ այդպես է եղել, այպես էլ կմնա: Արցախում ապրողներս միշտ հույսներս դրել ենք մեզ վրա: Ճիշտ բան է հույսը դնել սեփական ուժերի վրա: Կօգնեն մեզ դաշնակիցները, բարեկամ ազգերը, շատ լավ է, շնորհակալ կլինենք, բայց ամեն անգամ, երբ խնդիր ենք ունենում,   նախ և առաջ հույսը պետք է դնենք մեզ վրա, չափենք մեր կարողությունները: Այն ազգը, որ հույսը դնում է իր վրա, բանակի, ժոովրդի կարողությունների վրա, նա  հաղթում է»:

Պարգև Սրբազանը նշել է, որ հայ զինվորները հերոսաբար են մարտնչում, ահավոր մեծ կորուստներ են պատճառում թշնամուն:

«Աստված զորացնի մեր տղաներին, ժողովրդին: Հաղթանակներ ենք ունենալու, փայլուն հաղթանակներ: Մեր առջևում  դեռ  մեծ հաղթանակներ ունենք»,- ասել է Արցախի թեմի առաջնորդը:

41826

Artsakhpress.am[:]

«Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ».Վահան Բաբայան

25.06.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով