[:hy]Արցախի բնակչությունը ժողովրդավարական պետության հաստատություններ է ստեղծել. Լեհական ռադիո[:]

By | 03.04.2016

[:hy]

Լեռնային Ղարաբաղը շարունակում է չճանաչված պետություն մնալ, բայց ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ եւ խորհրդարան ունի:

Այս մասին Լեհական ռադիոյին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի աշխատակազմում մի քանի տարի աշխատած Մաչեյ Դախովսկին:

Նա ընդգծել է, որ տեղի բնակչությունը ժողովրդավարական պետության հաստատություններ է ստեղծել: «Նրանք ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրություններում նախագահ եւ խորհրդարան են ընտրում, կառավարության ունեն: Բայց մինչեւ հիմա ոչ ոք չի ճանաչել այդ պետությունը»,- հայտարարել է Դախովսկին:

Ադրբեջանը հաճախ է սպառնում վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղում եւ զգալի միջոցներ է ներդնում բանակի հզորացման համար: Հայաստանը, իր հերթին, հայտարարում է, որ մի կողմ չի քաշվի, եթե Ղարաբաղը հարձակման ենթարկվի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու զսպվածություն ցուցաբերել՝ հետագա զոհերից խուսափելու համար: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Կողմերին զսպվածության կոչ է արել նաեւ ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

ԱՄՆ-ն խստորեն դատապարտել է Ղարաբաղում իրավիճակի սրումը: Պետքարտուղար Ջոն Քերրին կողմերին զսպվածության կոչ է արել՝ նշելով 1994 թվականի հրադադարի հաստատման մասին համաձայնությունը պահպանելու անհրաժեշտությունը:

Ռուսաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները կապվել են Բաքվի եւ Երեւանի իրենց գործընկերների հետ:

Լեհական ռադիոյի ռեպորտաժում նշվում է, որ Ադրբեջանին եւ Հայաստանին ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սադրած երկօրյա լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով երկու կողմից էլ զոհեր կան: Վերջին տվյալներով, ադրբեջանական կողմն ավելի քան 200 զոհ ունի, ինչպես նաեւ տեխնիկայի կորուստ՝ 2 ուղղաթիռ, 5 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, 1 զրահամեքենա: Ղարաբաղյան կողմից 18 զոհ եւ շուրջ 40 վիրավոր կա: Զոհերի թվում նաեւ խաղաղ բնակիչներ կան: Գնդակոծության հետեւանքով 12-ամյա երեխա է զոհվել, եւս 2 երեխա վիրավոր է:

41687

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով