[:hy]Արթուր Աբրահամը զրկվեց չեմպիոնական տիտղոսից[:]

By | 10.04.2016

[:hy]

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտում պարտվեց միավորներով եւ զրկվեց տիտղոսից:

Մենամարտը Լաս Վեգասում էր:

WBO վարկանիշային աղյուսակի առաջին համար Ռամիրեսը միավորներով հաղթեց առաջին հինգ ռաունդներում, Աբրահամն ուժեղ էր 6-րդ ռաունդում, հաջորդ երեք ռաունդներում դարձյալ հաղթանակ տարավ մեքսիկացի հավակնորդը, 10-րդ ռաունդում առավելությունը Աբրահամի կողմն էր: Նախավերջին ռաունդում դարձյալ հաղթեց Ռամիրեսը եւ վերջին ռաունդում Աբրահամի միակ խնդիրը նոկաուտով մրցակցին տապալելն էր, սակայն ավելի երիտասարդ մրցակիցը կարողացավ դիմանալ վճռական ռաունդում եւս եւ խլեց չեմպիոնական տիտղոսը՝ 120:108, 120:108, 120:108:

Երկու բռնցքամարտիկների քաշն էլ 76.2 կգ էր:

Աբրահամը պարտություն չէր կրել 2013թ. մարտի 23-ից, երբ տիտղոսը տանուլ տվեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Դրանից հետո հայ բռնցքամարտը տարել էր ութ անընդմեջ հաղթանակ, այդ թվում երկուական անգամ Շտիգլիցի եւ անգլիացի Փոլ Սմիթի նկատմամբ:

24-ամյա Խիլբերտո Ռամիրեսը դեռ պարտություն չի ունեցել պրոֆեսիոնալ ռինգում (34 հաղթանակ): 36-ամյա Աբրահամը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել էր 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:

42268

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով