[:hy]Ավստրիայի, Դամասկոսի, Լոս Անջելեսի հայ համայնքները զորակցում են Արցախին[:]

[:hy]Ավստրիայի, Դամասկոսի, Լոս Անջելեսի հայ համայնքները զորակցում են Արցախին

Ավստրիայի, Դամասկոսի, Լոս Անջելեսի հայ համայնքներըը բողոքի ցույցեր են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և ի համերաշխություն Հայաստանի և Արցախի։

Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին իր համերաշխությունն ու զորակցությունը ցուցաբերելու նպատակով ավստրիահայ համայնքը մի շարք քայլեր է ձեռնարկել: Ավստրիայում գործող բոլոր համայնքային կազմակերպությունների անունից բաց նամակ է կազմվել և փոխանցվել երկրի բոլոր քաղաքական մարմիններին՝ երկրի նախագահի ու վարչապետի գրասենյակներ, Ավստրիայի Դաշնային Ժողով, Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին, արտաքին գերատեսչության ղեկավարին: Նամակում  ապրիլի 2-ից սկսած ԼՂ նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կանխելու և Ալիևի վարչակազմի նկատմամբ ճնշում գործադրելու կոչ հնչեցնելուց բացի, դատապարտվել են Բաքվի արկածախնդիր քայլերը՝ ԼՂ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու ուղղությամբ: Նույն նամակը ներկայացվել է նաև ավստրիական և երկրում հավատարմագրված միջազգային ԶԼՄ-ներին:

Համայնքային կազմակերպությունները նաև բողոքի ցույց են անցկացրել Վիեննայում տեղակայված ԵԱՀԿ գրասենյակի առջև, ուր ապրիլի 5-ին անցկացվում էր ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը՝ նվիրված ԼՂ-ում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսմանը: Բողոքի ակցիայի մասնակիցները ծածանել ե Հայաստանի և ԼՂՀ դրոշները և պարզել պաստառներ, որոնց վրա գրված էին «Մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն», «Ադրբեջա՛ն. ձեռքդ հեռու Արցախից», «Հարգեք մեր կյանքի եւ ինքնորոշման իրավունքը», «ԵԱՀԿ Մինսկի խումբ՝ դուք պետք է դադարեցնեք Ալիևի ագրեսիան» կարգախոսները: Վիեննայի կենտրոնական Հելդենպլաց հրապարակի վրա դիմավորելով ԵԱՀԿ գրասենյակ ժամանող արտերկրի ներկայացուցիչներին, ալիևյան արյունալի ռեժիմի դեմ բողոքող մեր հայրենակիցները սուլոցներով և աղաղակներով են դիմավորել Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագետներին:

Այնուհետև ցույցի մասնակիցները ԵԱՀԿ նախագահությանն են հանձնել նամակ, որում կոչ է արվում աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղությանը հասնելու համար:

Ապրիլի 4-ին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնոր Տ. Արմաշ Եպիս. Նալբանդյանի գլխավորությամբ Սիրիայում ՀՀ դեսպանություն է այցելել դամասկոսահայերի պատվիրակությունը՝ Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Արհ. Տ. Հովսեփ Առնաուտյանը, Հայոց թեմի ազգային իշխանությունների անդամներ, միությունների ատենապետեր և վարչությունների անդամներ:

Դամասկոսահայ պատվիրակությանն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը:

Գերաշնոր Տ. Արմաշ Եպիս. Նալբանդյանի նշել է, որ պատվիրակությունը եկել է դեսպանություն՝ դամասկոսահայերի կողմից զորակություն հայտնելու Արցախի Հանրապետությանը հայ  ժողովրդի համար այս ծանր օրերին:

Դեսպան Փոլադյանն իր կողմից շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարությանը՝ զորակցության համար և ներկայացրել վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ՀՀ բարձրագույն քաղաքական, ռազմական և դիվանագիտական ղեկավարության կողմից իրականացված գործողությունները, ինչպես նաև միջազգային հանրության արձագանքները:

Առանձնահատուկ ընդգծվել է անցած տարիներին Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների և ԼՂ հիմնախնդիրը փակուղի մտցնելու ու այն ռազմական ճանապարհով լուծելու բացահայտ նկրտումների մասին:

Հանդիպման ավարտին դեսպան Փոլադյանը կրկին բարձր է գնահատել ավելի քան հինգ տարի պատերազմական ծանր պայմաններում գոյատևող սիրիահայության հայրենասիրական մղումներն ու զորակցությունը հայրենիքի հողը պաշտպանողներին:

Հարավային Կալիֆորնիայի համայնքային կառույցները նախաձեռնել են ստեղծել Արցախի աջակցության մարմին, որը կհամակարգի Արցախին ուղղվող օգնությունը՝ նյութական, ֆինանսական, տեխնիկական կամ այլ: Նորաստեղծ կառույցում ընդգրկված են երեք ավանդական կուսակցությունների, կրոնական երիտասարդական, բարեգործական կառույցների և հայրենակցական միությունների ներկայացուցիչները: Արցախի աջակցության մարմինն առաջիկա օրերին կներկայացնի գործունեության մանրամասները:

Արցախցիներին ամեն կերպ օգնելու գաղափարի շուրջ համախմբվել են նաև ամերիկահայ երիտասարդները, որոնք հատուկ ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի:

timthumb (3)

Past.am

 [:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով