[:hy]Աստանան կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը[:]

By | 03.04.2016

[:hy]Ղազախստանի արտգործնախարարությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտման և մարդկային զոհերի մասին հաղորդումների կապակցությամբ:

Պաշտոնական Աստանան հայտարարում է, որ ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, և կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել ու խստորեն պահպանել հրադադարի մասին համաձայնությունները:

«Նովոստի-Կազախստան» լրատվական գործակալության փոխանցմամբ, սատարելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ՝ Ղազախստանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:

«Ղազախստանի Հանրապետությունը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փոխզիջումային լուծումների որոնման գործընթացի ինտենսիվացման օգտին և ակնկալում է շահագրգիռ կողմերի կառուցողական տրամադրվածությունը՝ առաջընթացի հասնելու հակամարտության կարգավորման գործում», — ասված է փաստաթղթում:

rC5W1gjWwyI[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով