[:hy]«ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԺ ՉԻ ՆԿԱՏՎԵԼ. ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍՈՎ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է»[:]

By | 03.04.2016

[:hy]Սահմանի հյուսիսարևելյան հատվածում երբեք խաղաղ չի եղել: Հակառակորդը միշտ էլ կրակել է՝ կրակել քարի, թփի տակից: Կրակել է գյուղերի վրա, կրակել է դաշտում աշխատող գյուղացու, մանկապարտեզի ու դպրոցի վրա… Թշնամին այս ուղղությամբ տասնյակ դիվերսիաներ է փորձել իրականացնել, սակայն, ամեն անգամ ծանր կորուստներ կրելով, ետ է շպրտվել: Սահմանի այս հատվածի պաշտպանությունն ու պահպանությունը իրականացնող մեր դիրքապահները հարյուրավոր փորձությունների են դիմակայել, դիմակայել են հերոսաբար, անգամ չխնայելով իրենց կյանքը:

Սաղավարտ եմ դնում, զրահաբաճկոն հագնում՝ դիրքեր բարձրանալու համար:

-Առանց սաղավարտի ու զրահաբաճկոնի առաջնագիծ գնալն արգելվում է,- ընդգծված շեշտադրումով ասում է հենակետի ավագ, ավագ լեյտենանտ Ռադիկ Այվազյանը:

Մի հիսուն քայլն էլ բավական էր նկատելու համար, թե ինժեներական առումով ինչպիսի ամուր դիրք ունենք՝ գերազանց կահավորված: Դիտակետերը, խրամաբջիջներն ու խորշերը, ուղեփակոցներն ու եռաշարք փշալարային արգելափակոցները սահմանի ամրության ու հուսալիության խորհրդանիշներ են:  Ուշադիր տնտղում եմ չորս կողմս՝ հատկապես իմ կանգնած տեղից ընդամենը բղավոցի հեռավորության վրա է ծվարած թշնամու հենակետը: Գնդացրորդ, շարքային Նարեկ Ամիրյանը, մատնանշելով բաց տեղանքում հակառակորդի աջ ու ձախ ձգվող օձագալար խրամուղիներն ու դիտակետերը:

«ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԺ ՉԻ ՆԿԱՏՎԵԼ. ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍՈՎ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է»

-Մեզ մոտ լիարժեք մարտական վիճակ է,- ինքնավստահ ասում է շարքային Ամիրյանը:

Նորից եմ շուռ գալիս, ուսումնասիրում մեր դիրքերն ու մտածում, որ անգամ այս ժամանակակից ու հզոր ինժեներական-պաշտպանական կառույցները որևէ դեր չեն ունենա, եթե բարձրակետին չլինեն մեր դիրքապահները:

-Թշնամու ոչ մի շարժ աննկատ չի մնում, պարոն մայոր,- մաքուր հայերենով վստահեցրեց իր խորշից դիտարկում կատարող շարքային Դմիտրի Բլոխինովը, որի ծառայությունն արդեն մոտենում է ավարտին:

Մարտական հենակետում կողք կողքի, հաշտ ու համերաշխ ծառայում են հայ, ռուս, եզդի, մալական շարքայիններ Նարեկ Ամիրյանը, Անդրեյ Տանանաևը, Ալիկ Ջանգոյանը, Դմիտրի Բլոխինովը, Արշալույս Սարգսյանը:

Հիանում էի մեր զինվորներով, նրանց անվեհեր կեցվածքով, մարտական կարգուկանոնով, երբ մեկ էլ հանկարծ լսվեց զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վ. Ստեփանյանի հրամանը. «Հարձակում մարտական դիրքի վրա»: Հաշված րոպեների ընթացքում անձնակազմը ստացավ զենք-զինամթերք, ունեցվածք և զբաղեցրեց դիրքային մարտի համար նախատեսված խորշերը: Ինչպես և նախորդ հենակետում, այստեղ էլ անձնակազմը գործեց համապատասխան մարտական հաշվարկի և առաջադրանքը կատարեց փայլուն:

-Կարծես թե ժամկետայինները ոչնչով չզիջեցին իրենց ավագ ընկերներին` պայմանագրայիններին,- նկատեցի:

-Դեռ մի բան էլ գերազանցեցին արագությամբ,- ավելացրեց հրամանատարի տեղակալը:

Հաջորդ հենակետ հասանք կեսօրին: Վազքով ընդառաջ եկած հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Էդգար Մկրտչանը, առանց դույզն-ինչ շփոթմունքի, հրամանատարի տեղակալին  զեկուցեց իրադրությունը.

«ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԺ ՉԻ ՆԿԱՏՎԵԼ. ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍՈՎ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է»

-Դիտարկումը հզորացված է մեր պահպանությանը վստահված սահմանի ողջ երկայնքով: Այս պահի դրությամբ շարժ չի նկատվել, իրադրությունը հարյուր տոկոսով վերահսկվում է:

Կրտսեր սերժանտ Էդգար Մկրտչյանը պայմանագրային զինծառայող է:

-Վերջերս երկրորդ անգամ թարմացրի ծառայությանս պայմանագիրը: Հպարտ եմ, որ զորամասի հրամանատարությունը վստահում է ինձ: Ինձ համար հայրենիքի պաշտպանի համազգեստի, հայրենիքի պաշտպանի կոչմանը արժանի լինելու պատվից վեհ բան չկա,- անկեղծացավ Էդգարը:

Եվ անհնար էր չհավատալ նրա խոսքերի անկեղծությանը:

Խրամուղին մեզ տանում-հասցնում է առաջնագիծ: Դիտակետում եմ: Հայացքս շրջում է անեզր ու անվերջ թվացող տարածության մեջ: Շունչս պահած փորձում եմ ինքս էլ դիտարկում կատարել, բայց ոչինչ չեմ նկատում: Հեռադիտակ եմ խնդրում: Կրկին ոչ մի շարժ չեմ նկատում: «Անիծվածներն ասես գետնի տակն են անցել»,- մտածում եմ:

«ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԺ ՉԻ ՆԿԱՏՎԵԼ. ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍՈՎ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է»

-Սսկվել են,- ցածր ձայնով ասում եմ:

-Սսկցրե՛լ ենք,- ինձ ուղղում է կողքս կանգնած դիպուկահար, շարքային Հովսեփ Ծատուրյանը, որ լսել էր խոսքերս:

Հովսեփը նորեկ չէ: Հին զինվոր է: Շատ բան է նրա գլխով անցել այստեղ: Անվրեպ դիպուկահարի համարում ունի:

Շարքային Կլեկչյան Հայկը հենակետի հրաձիգն է: Պայմանագրային ծառայության վեցերորդ տարին օրերս է լրացել:

– Սա մեր երկիրն է, մենք ենք այս երկրի տերը, մենք էլ պիտի պաշտպանենք: Սահմանային  ծառայությունը, դիրք պահելը տղամարդու գործ է: Մեր արածը ի՞նչ է էն 18-20 տարեկան երեխեքի արածի համեմատ,- ասաց պայմանագրային զինծառայողը՝ հայացքով ցույց տալով ժամկետայիններին:

Ճշմարիտ է ասված՝ երկիրը նրանն է, ով ապրում ու պաշտպանում է այդ երկիրը, որը կոչվում է Հայրենիք:

4219388

Hayzinvor[:]

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով