[:hy]«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության քաղաքական գործիչները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան[:]

By | 03.04.2016

[:hy]

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության քաղաքական գործիչները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական գործողությունները դատապարտող հայտարարությամբ:

Գերմանական քաղաքական կուսակցությունը, մասնավորապես, դատապարտել է Ադրբեջանին՝ ԼՂՀ նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի համար: Նրանք անընդունելի են համարել Ադրբեջանի զինուժի ագրեսիվ ռազմագործողությունները, հատկապես, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

Այս կապակցությամբ կուսակցությունը կոչ է արել Գերմանիայի կառավարությանը կամք դրսևորել և դատապարտել պաշտոնական Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար, ինչպես նաև պահանջել են տեղի ունեցող իրադարձությունների առթիվ միջազգային հետաքննություն սկսել:

Կուսակցությունը ստեղծված իրավիճակի առթիվ քննադատել է նաև Թուրքիային՝ նշելով, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն արդարացնելու համար թուրքական լոբբին Գերմանիայում մեծ աշխատանք է տանում:

Հայտարարության տակ ստորագրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Անդրեաս Գալաուն և կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Մարկուս Ֆրոհնմայերը:

Նշենք, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հրավերով օրերս Արցախի իշխող՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը դիտորդական առաքելություն է իրականացրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում տեղի ունեցած երկրամասային խորհրդարանական ընրություններում:

41678

Artsakhpress[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով