[:hy]ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել ԼՂՀ-ում Ադրբեջանի հարձակումները դատապարտող հայտարարություններով[:]

By | 04.04.2016

[:hy]ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումները դատապարտող հայտարարություններով` կոչ անելով ԱՄՆ կառավարությանը և միջազգային  միջնորդներին պատասխանատվության կոնչել Ադրբեջանին և զրոյացնել Ալիևի ռեժիմին  հատկացվող ֆինանսական օգնությունը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

Կոնգրեսի` հայկական հարցերով  հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնեն և Ռոբերտ Դոլդը, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը Ադրբեջանի նախաձեռնած հարձակումներից ժամեր անց հանդես են եկել դատապարտող խոսքով:

«Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ռազմական գործողությունների սրումը և միանում եմ Օբամայի վարչակազմի կոչին՝ անհապաղ թուլացնել լարվածությունը», – ասել է Փալոնեն:

«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ Ադրբեջանը շարունակում է ասել մեկ բան, անել հակառակը: Հուսով եմ, որ Օբամայի վարչակազմը կշարունակի   աշխատել Լեռնային Ղարաբաղի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ` խաղաղ լուծում գտնելու համար, իսկ Ադրբեջանը պատասխանատվություն կկրի իր գործողությունների համար», ասել է հանրապետական Դոլդը:

«Խորապես մտահոգված եմ և քննադատում եմ Ադրբեջանի ագրեսիայի այս նոր սրացումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Հաշվի առնելով, որ դա տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ Իլհամ Ալիևի  հանդիպումից օրեր անց` հասկանալի է, որ ԱՄՆ-ի և Մինսկի խմբի քաղաքականությունը պարզապես չի աշխատում: Քանի դեռ Ադրբեջանը ուժգին ու բովանդակալից հետևանքներ չի ստացել իրավիճակը սրելու ու բռնության իր քաղաքականության համար,   փոքր է հնարավորությունը, որ հակամարտությունը կլուծվի և հետագա արյունահեղությունները կխուսափվեն», – ասել է Շիֆը:

Բրեդ Շերմանը   Ադրբեջանի հարձակումները «խորապես հիասթափեցնող» է անվանել` դատապարտելով բռնությունն ու առաջարկելով, որ «ԱՄՆ-ի ֆինօգնությունը Ադրբեջանին պետք է դադարեցվի, քանի դեռ ագրեսիան չի դադարել»:

kol.thumb_-180x180

Hayeli.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

«Դուք էդ ո՞վ եք,որ Բացառիկ Հերոս, Հայաստանի Հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատարը՝Սերժ Սարգսյանը, ձեզ հաշվետվություն տա».Դավիթ Մկրտչյան

06.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով