[:hy]ԱՄՆ-ը խստագույնս դատապարտում է հրադադարի խախտումները ԼՂ շփման գծում[:]

By | 03.04.2016

[:hy]Պետքարտուղար Քերրին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո անհապաղ բանակցությունների կոչ անելով:

Միացյալ Նահանգները խստագույնս դատապարտում է հրադադարի լայնածավալ խախտումները ղարաբաղյան շփման գծի երկայնքով, ինչի հետևանքով մեծ թվով մարդիկ են զոհվել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին:

«Մեր ցավակցություններն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին», — Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում նշում է Միացյալ Նահանգների պետքարտուղարը: «Կոչ ենք անում կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել, խուսափել իրավիճակի հետագա սրումից և խստորեն պահպանել հրադադարը: Անկայուն իրավիճակը տեղում ցույց է տալիս, թե ինչու կողմերը պետք է անմիջապես հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների մեջ մտնեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո», — հայտարարում է Քերրին:

Վերստին շեշտելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, պետքարտուղարն ամփոփում է. — «Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները հաստատապես հանձնառու է մնում կողմերի հետ աշխատելուն՝ հասնելու համար երկարատև և բանակցային խաղաղ կարգավորման»:

11111D6487050-37FE-4EDD-97B3-D3A89D1F6ED2_w640_r1_cx0_cy3_cw0_s

 [:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով