[:hy]Ազատություն. Իրավիճակը համեմատաբար խաղաղ է Հայաստան-Ադրբեջան սահմանագծին[:]

By | 03.04.2016

[:hy]

Այս պահին իրավիճակը համեմատաբար խաղաղ է Հայաստան-Ադրբեջան սահմանագծին։ «Ազատության» հետ զրույցում Տավուշի սահմանամերձ գյուղերի հինգ համայնքապետեր նշեցին, որ հատուկենտ կրակոցներ են հնչում:

«Իրավիճակն այնպես է, ինչպես նախորդ օրերին։ Հաշվի առնելով վիճակը Ղարաբաղում բնականաբար ուշադրությունը կա մեր կողմից, կազմ պատրաստ մենք ամեն օր, ամեն վարկյան էլ պատրաստ ենք լինում, որ ցանկացած առիթի պարագայում մեր գործողություններին անցնենք։ Աշխատանքային վիճակ է, բայց անընդհատ ուշադրությունն այդ ուղղությամբ է։ Լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե մեզ մոտ խուճապ է, տարհանում են, բայց ես խնդրում եմ տեղեկատվությունը ստացեք մեզանից, համայնքի ղեկավարներից»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը։

Այգեպարի ու Ոսկեվանի գյուղապետերի խոսքով՝ իրենք էլ վաղ առավոտից զանգեր են ստանում Երևանից ու արտերկրից։ Անհանգստացած հայրենակիցները զանգահարում են պարզելու, թե ինչ վիճակ է սահմանամերձ գյուղերում։

«Մեզ մոտ հանգիստ է, բայց անհանգստությամբ հետևում ենք իրադարձություններին»,- ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը։

Բերքաբերի համայնքապետ Արթուր Մադաթյանի խոսքով՝ թեև գիշերը կրակոցներ եղել են, սակայն այս պահին սահմանին հանգիստ է։ Նույնն է վիճակը Տավուշի մարզի մեկ այլ գյուղում՝ Չինարիում։

«Ոչ մի բան էլ չկա, մենք մեր սովորական կյանքով ապրում ենք, մանկապարտեզը գործում է, դպրոցը գործում է, իրանց աշխատանքին են, գարնանային արևոտ օր է, մարդիկ աշխատում են, իրենց վար ու ցանքն անում են, ներքին լարվածություն իհարկե կլինի, բայց վտանգավոր ոչինչ չկա»,- ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։

1555FFF9-F766-4B16-9882-8783B1F62940_w640_r1_s_cx0_cy10_cw0

 [:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով