[:hy]Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է. Արծրուն Հովհաննիսյան[:]

By | 03.04.2016

[:hy]

Պաշտոնական Բաքվին խաղաղություն պետք չէ, նա փորձ է անում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի էսկալացիայի հետագա պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Խնդրում եմ առանձին պարզաբանումներ մի պահանջեք։ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն կտա»։

Նշենք, որ լրատվամիջոցներով տարածվել է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ Ադրբեջանը միակողմանի կարգով դադարեցնում է Արցախի հետ շփման գծում ռազմական գործողությունները:

Իր հերթին ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Սա ադրբեջանական պրակտիկան է, որբ որ նրանք հայտարարում են մեկ բան, անում են այլ բան: Վերջին մեկ օրվա ընթացքում արդեն սա երկրորդ դեպքն է. մի անգամ երեկ երեկոյան նշվեց, որ պաշտոնապես հայտարարում են, թե դադարեցնում են հարձակումը, բայց չարեցին, հիմա դարձյալ նույնը։

Մենք պատրաստ ենք ցանկացած կառուցողական քայլ ձեռնարկել, բայց խնդիրն այն է, որ հակառակորդը որևէ ձևով կառուցողական դաշտ չի մտնում, հայտարարում է մեկ բան, անում է այլ: Դրա համար մեզ այլ բան չի մնում, քան պարզապես զսպել նրան»։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է իրականացնում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայքով։ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցրել են են կենդանի ուժի եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ:

Հիշեցնենք, որ եւս 2 տանկ եւ 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել է հարավարեւելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ եւ այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ եւ 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ:

Մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ եւս ընթանում են դիրքային թեժ մարտեր:

Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 («Գրադ») հրթիռահրետանային կայանքից եւ 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով:

41686

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով