[:hy]Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը[:]

By | 03.04.2016

[:hy]Ադրբեջանի ՊՆ կայքն այսօր՝ ապրիլի 3-ին, հայտարարություն է տարածել, թե իբր ադրբեջանական կողմը միակողմանի դադարեցնում է կրակը: Ադրբեջանական կողմի հայտարարությունն անմիջապես հերքել են հայկական գերատեսչությունների խոսնակները:

Մասնավորապես Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայկական Panarmenian.net լրատվակայքին հայտնել է, որ կրակը միակողմանի դադարեցնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը  իրականությանը չի համապատասխանում:

Նույնը հետևում է նաև ՊԲ կայքի հրապարակումից, ըստ որի՝ թեժ մարտեր են ընթանում Արցախի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում, իսկ շփման գծի ողջ երկայնքով լարվածությունը պահպանվում է: Բացի այդ էլ ադրբեջանական կողմը հրետակոծում է Մարտակերտի խաղաղ բնակիչներին:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ադրբեջանական հաղորդագրությունը կեղծ է:

Հարգելիներս Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Խնդրում եմ առանձին պարզաբանումներ մի պահանջեք։ ԼՂՀ ՊԲ հայտարարություն կտա։

 

 

default (4)

Ռազմինֆո

[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով