[:hy]Ադրբեջանի ագրեսիան ուղղված է Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները ձախողելուն. Արտակ Զաքարյան[:]

By | 03.04.2016

[:hy]

Ադրբեջանի ագրեսիան ուղղված է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները ձախողելուն:

Այս մասին ապրիլի 3-ին՝ Իսրայելի Կնեսետի պատվիրակության՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը, հայտնում է News.am-ը:

Նրա խոսքով՝ հայ պատգամավորներն աշխատում են իրենց գործընկերների, այդ թվում՝ Կնեսետի պատգամավորների հետ, որպեսզի բոլորին պարզ լինի, որ Ադրբեջանի ագրեսիան կոնկրետ ուղղվածություն ունի՝ ձախողել է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները: «Շատ կարեւոր է, որ բոլոր պատգամավորները եւ Հայաստանի բարեկամ երկրների մեր գործընկերները ամբողջական եւ իրական պատկերացում ունենան այն մասին, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում: Շատ ուրախ եմ, որ Իսրայելի Կնեսետի այս պատվիրակությունը տիկին Պլոսկովի հետ Երեւանում է: Դա եւս մեկ հնարավորություն է մեր ժողովուրդների մերձեցման համար: Մենք ընդհանուր շատ բան ունենք, մենք գրեթե ընդհանուր խնդիրներ եւ տրամադրվածություն ունենք: Քաղաքական պլանում մենք պետք է աշխատենք մեր քայլերում փոխադարձ աջակցության  համար»,- ասել է Արտակ Զաքարյանը:

Head of the RA NA Standing Committee on Foreign Relations Artak Zakaryan gives a press conference in Henaran press club

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով