[:hy]Ադրբեջանը խախտել է մարդասիրական բոլոր սկզբունքները. ՄԻՊ-ը ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնի ԵԽ-ին և ՄԱԿ-ին[:]

By | 05.04.2016

[:hy]

ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արցախում է:

Նա այսօր Արցախում բացված օպերատիվ տեղեկատվական կենտրոնում պատասխանեց լրագրողների հարցերին և նշեց, որ Ադրբեջանը կատարել է ռազմական հանցագործություն և խախտել ոչ միայն Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած մարդասիրական պարտավորություններն ու միջազգային մարդասիրական իրավունքը, այլ ՄԱԿ-ի՝ ստեղծման օրից մինչև օրս ձևավորած բոլոր սկզբունքները:

«Մինչև Հայաստանից ԼՂՀ ժամանելը, իմ կողմից մանրամասն ուսումնասիրություններ են կատարվել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչի արդյունքները ներկայացվել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես Եվրոպային Խորհրդին, ՄԱԿ-ին, ոչ կառավարական, բայց վերպետական իրավապաշտպան կազմակերպություններին: Շարունակելու եմ իմ գործունեությունը ու փաստերը ավելի հիմնավոր դարձնելու ու հիմնավոր առաջարկներ ներկայացնելու համար»,-ասաց նա:

Արման Թաթոյանը շնորհակալություն հայտնեց այն բոլոր ՀԿ-ներին, լրագրողներին ու միջազգային կառույցներին, որոնք մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից կարևոր գործունեություն են ծավալել այս օրերին, որը հնարավորություն է տվել քննարկման առարկա դարձնել իրավունքների նման կոպտագույն խախտումները ու դրանք ներկայացնել միջազգային հանրության քննարկմանը ու քաղհասարակությանը:

Հարցին, թե Հաագայի դատարան հայցադիմում ներկայացնելո՞ւ են, ՄԻՊ-ը նշեց, որ իր իրավասության շրջանակում անպայման դիմելու են կոնկրետ ատյաններն, սակայն մինչ այդ առավել մանրամասն ուսումնասիրություններ են իրականացնելու:

41916

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով