[:hy]Ադրբեջանական կողմը այսօր ևս խախտել է հրադադարը[:]

By | 06.04.2016

[:hy]

Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմն այսօր շարունակել է խախտել հրադադարը՝ ինչպես հյուսիսային այնպես էլ հարավային ուղություններով կիրառելով 60 մմ ականանետեր գնդացիրներ:

Բացի այդ հյուսիսային ուղղությամբ հակառակորդի 15 հոգանոց անձնակազմից բաղկացած 2 խումբ փորձել է գրոհել հայկական դիրքերը, սակայն ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել: Այդ մասին օպերատիվ իրազեկման կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:

Նրա հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմի հրադադարի պայմանավորվածության խախտման արդյունքում այսօր գնդակոծվել է ԼՂՀ ՊԲ վիրավոր զինծառայողներին օգնության շտապող սանիտարական ավտոմեքենան: Անդրադառնալով այսօր Քարվաճառում ՊԲ 2 զինծառայողների զոհվելու պատճառին՝ Վիկտոր Առուստամյանը տեղեկացրել է, որ առայժմ ծառայողական քննություն է ընթանում և չի բացառվում, որ պատճառը լինի միջանձնային հարաբերությունները, սակայն վերջնական պատասխանը՝ թե ինչ պայմաններում են եղել սպանությունները, կլինի միայն քննության ավարտից հետո։

41821

Artsakhpress.am[:]

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով