[:hy]ՏԻԳՐԱՆ ԳՅՈԿՉՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ[:ru]БАСКЕТБОЛ. ТИГРАН ГЁКЧЯН НАЗНАЧЕН ГЛАВНЫМ ТРЕНЕРОМ СБОРНОЙ АРМЕНИИ[:]

[:hy]Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում այսօր կայացել է նախագահության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզչի հարցը, հայտնում է ՀԲՖ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել, որ գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են մի շարք հայ մասնագետներ: Քվեարկությունից հետո գլխավոր մարզիչ է ընտրվել փորձառու մասնագետ Տիգրան Գյոչկյանը, ով վերջին տարիներին աշխատում է Լիբանանում:

50-ամյա մարզիչը ներկայումս գլխավորում է Լիբանանի եւ Ասիայի ուժեղագույն ակումբներից մեկը` «Սաժեսը»:
Նախագահության նիստի ավարտից հետո Հրաչյա Ռոստոմյանը կարծիք հայտնեց Տիգրան Գյոկչյանի նշանակման վերաբերյալ.

«Ֆեդերացիայի նախագահությունը վերջին 2 ամիսներին ակտիվորեն քննարկում էր, թե ում գլխավորությամբ Հայաստանը 2016 թվականին կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Ձայների մեծամասնությամբ որոշում կայացվեց վստահել Տիգրան Գյոկչյանին, քանի որ հայ մարզիչների շարքում ներկայումս նա լավագույնն է եւ աշխատում է բավական ուժեղ ակումբում: Գյոկչյանը ՖԻԲԱ-ի մարզչական արտոնագիր ունեցող մարզիչ է, որը լավ է ծանոթ հայկական բասկետբոլին եւ մեծ ցանկություն ունի առաջնորդել ազգային հավաքականը: Նա իսկական պրոֆեսիոնալ է, ով շատ հստակ ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում աշխատանքը հավաքականում եւ ինչպես կարող ենք ունենալ ցանկալի արդյունք Եվրոպայի առաջնությունում:

Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հավաքականի նախկին մարզիչ Կառլ Բարդակյանին, ով նախորդ տարիներին ակտիվորեն աշխատել է հայազգի խաղացողներ ի հայտ բերելու ուղղությամ»:

2016 թվականի հուլիսին Հայաստանի հավաքականը Մոլդովայում մասնակցելու է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Մասնակիցների վերջնական ցանկը հայտնի կդառնա հունվարի 22-ին:[:ru]Сегодня состоялось очередное заседание президиума Федерации баскетбола Армении, на котором был обсужден вопрос главного тренера национальной сборной,сообщает пресс-служба ФБА.

Президент ФБА Грачья Ростомян сообщил, что на пост наставника первой команды страны претендуют несколько армянских специалистов. Через голосование главным тренером был избран опытный специалист Тигран Гёкчян, который в последние годы работает в Ливане.

Ныне 50-летний специалист возглавляет команду «Сагис», который является одним из сильнейших клубов не только Ливана, но и всей Азии.

После заседания президиума Грачья Ростомян поделился мнением о Тигране Гёкчяне:

«Президиум федерации последние 2 месяца активно обсуждал кандидатуру тренера, под руководством которого в 2016 году сборная примет участие в первенстве Европы среди малых стран.

Большинство голосов было отдано в пользу Тиграна Гёкчяна, поскольку среди армянских тренеров сейчас он является лучшим и работает в довольно сильном клубе. Гёкчян имеет тренерскую лицензию ФИБА, знает армянский баскетбол и очень хочет возглавить национальную сборную. Это настоящий профессионал, который очень ясно представил свое видение того, как мы можем добиться желаемого результата на первенстве Европы.

В то же время я хочу поблагодарить бывшего тренера сборной Карла Бардакяна, который в прошлые годы сделал большой вклад в нахождении армянских игроков за рубежом».

В июле 2016 года сборная Армении в Молдове примет участие в чемпионате Европы среди малых стран. Окончательный список участников турнира станет известен 22 января.[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով