[:hy]ՌԴ Պետդումա է ներկայացվել Թուրքիայում հույների, ասորիների, եզդիների ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ[:ru]В Госдуму внесен законопроект о криминализации отрицания геноцида греков, ассирийцев и курдов-езидов в Турции[:]

Հեղինակ | 20.12.2015

[:hy]ՌԴ-ում «Արդար Ռուսաստան» կուսակցության մի խումբ պատգամավորներ Պետդումայի քննարկմանն են ներկայացրել 1915-1922 թթ. Թուրքիայում հույների, ասորիների և քուրդ-եզդիների ցեղասպանության փաստերի հրապարակային ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը:

 

Առաջարկվում է որպես պատիժ մինչև 300 հազար ռուբլի տուգանք սահմանել, կամ մինչև 3 տարի ժամկետով հարկադիր աշխատանքներ, կամ նույն ժամկետով ազատազրկման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե դա արվել է ծառայողական դիրքի կամ ԶԼՄ-ների օգտագործմամբ, ապա տուգանքն առաջարկվում է սահմանել 100-500 հազար ռուբլի, իսկ ազատազրկումը` մինչև 5 տարի:

 

Օրինագծի համահեղինակներից մեկը՝ «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը, նշել է, որ այժմ Պետդումայի քննարկմանն է ներկայացված Թուրքիայում 1915-1922 թթ. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Մեր օրինագծի տրամաբանությունը պարզ է ու ակնհայտ: 1915-1922 թթ. ցեղասպանությունից տուժել են ոչ միայն հայերը, այլ նաև այլ ժողովրդների ներկայացուցիչներ` միլիոնավոր մարդիկ են զոհվել, սովամահ եղել, հայրենազրկվել: Եվ որպեսզի պատմական արդարությունն ամբողջական լինի, հարկավոր է ճանաչել թուրքական ռեժիմի բոլոր հանցագործությունները»,- ասել է Միրոնովը, PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ՝ հայտնում է Interfax.ru-ն

Ավելի վաղ Հունաստանի հանրությունը և ՌԴ-ում բնակվող հույները դիմել էին Ռուսաստանի իշխանություններին` կոչ անելով ճանաչել Թուրքիայի կողմից իրագործված Պոնտոսի հույների ցեղասպանությունը: «1914-1921 թթ. թուրքական իշխանությունները ոչնչացրել են 326-382 հազար խաղաղ հույների, որոնք վաղնջական շրջանից բնակվում էին Պոնտոսի տարածքում»,- ասվում է փաստաթղթում:

 

Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի Պետական դումայում Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել: Օրինագծի համահեղինակներն են Սերգեյ Միրոնովը և Նիկոլայ Լևիչևը:

 

Ըստ օրինագծի, Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ կատարված ոճիրն արդարացնելու համար առաջարկվում է տուգանք մինչև 300 հազար ռուբլի կամ աշխատավարձի չափով մինչև 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով: Եթե դա արվել է ԶԼՄ-ների միջոցով, ապա տուգանքի վերին շեմն առաջարկվում է սահմանել 500 հազար ռուբլու չափով: Ազատազրկումն այդ դեպքում կսահմանվի մինչև 5 տարի ժամկետով: ՌԴ Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1995-ին:

Կարդացեք նաև՝

ՌԴ Պետդուման հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ[:ru]Группа депутатов-эсеров внесла на рассмотрение Госдумы законопроект об уголовной ответственность за публичное отрицание фактов геноцида греков, ассирийцев и курдов-езидов в 1915-1922 годах в Турции.

 

Предлагается ввести штраф в размере до 300 тысяч рублей, либо наказание в виде принудительных работ на срок до 3 лет, либо лишения свободы на тот же срок.

Если это было сделано с использованием своего служебного положения или с использованием СМИ, то штраф предлагается установить от ста тысяч до пятисот тысяч рублей, а срок лишения свободы — до пяти лет.

 

Один из авторов законопроекта, руководитель фракции «Справедливая Россия» Сергей Миронов отметил, что в настоящее время на рассмотрении Государственной Думы находится законопроект о введении наказания за отрицание геноцида Армян в Турции в период 1915 — 1922 годов.

 

«Логика нашего законопроекта проста и очевидна. От турецкого геноцида 1915-1922 гг. пострадали не только армяне, но и представители других народов: миллионы людей погибли, умерли от голода, лишились родины. И для того, чтобы историческая справедливость полностью восторжествовала, необходимо признать преступления турецкого режима», — сказал Миронов, сообщает Интерфакс.

25 ноября депутаты фракции «Справедливая Россия» в Государственной Думе Сергей Миронов и Николай Левичев внесли в ГД РФ проект федерального закона № 938567-6 «О внесении изменений в Уголовный кодекс Российской Федерации и в статью 151 Уголовно-процессуального кодекса Российской Федерации».

 

Как пояснил Сергей Миронов, речь в нем идет об установлении уголовной ответственности за отрицание фактов геноцида армянского народа в Западной Армении и в Османской Турции в 1915–1922 гг.

 

Согласно законопроекту, отрицание факта Геноцида армян, а также одобрение совершенных преступлений предлагается наказывать штрафом в размере до 300 тыс. рублей или в размере заработной платы за период до двух лет, либо лишением свободы на срок до трех лет. Если это было сделано с использованием СМИ, то верхнюю границу штрафа предлагается поднять до 500 тыс. рублей. Наказание в виде лишения свободы в этом случае предлагается установить на срок до пяти лет, говорится в законопроекте.

Госдума РФ признала Геноцид армян в 1995 году.

 

Читайте также:

Госдума приняла заявление в связи со столетием Геноцида армян[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

2 + 4 =