[:hy]Հայկ Դեմոյան. Ցեղասպանության 100-րդ տարելիցը մենք ավարտում ենք հենց այս շեշտադրմամբ՝ ինքնապաշտպանություն[:ru]В годы Геноцида армян почти во всех населенных пунктах была организована самооборона[:]

By | 20.12.2015
Загрузка...

[:hy]Դեկտեմբերի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է ունեցել «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունն ու համանուն կատալոգի շնորհանդեսը: Միջոցառումը նվիրված էր Անդրանիկ Զորավարի ծննդյան 150-ամյակին։ Ծրագիրն իրականացրել է «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում,տեղեկացնում է ՀԵՀ կայքէջը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանընկատել է, որ ցուցադրությունն առաջինն է՝ այսպիսի նյութի պարունակությամբ և բովանդակությամբ: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մենք ավարտում ենք հենց այս շեշտադրմամբ՝ ինքնապաշտպանություն: Մեզանում թյուր կարծիք կա, թե Ցեղասպանության ժամանակ մարդիկ հլու-հնազանդ գնացել են դեպի մահը: Այդպես չէ, դա ոչ մասնագիտական պատկերացում է: Ցեղասպանությունները միշտ ուղեկցվում են դիմադրությամբ, դա բնության օրենքն է: Եվ գյուղերում, քաղաքներում ապրող մեր հայորդիները՝ տղամարդիկ, կանայք, ծերունիները, իրենց լուման են ներդրել փրկության համար: Դա միայն փրկության պայքար չի եղել, դա եղել է արժանապատվության համար պայքար»,- ընդգծել է Հայկ Դեմոյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընդգծել է, որ ծանրագույն իրավիճակում, անհուսալի և պետական մեքենայի ոչնչացման գործընթացի պայմաններում հայ մարդն անզեն, ձեռքի տակ եղած միջոցներով կազմակերպել է ինքնապաշտպանություն: «Գրեթե բոլոր բնակավայրերում եղել է ինքնապաշտպանություն: Իհարկե, մենք գիտենք ինքնապաշտպանության մեծ դրվագների մասին՝ Մուսա լեռ, Վան, Շապին Գարահիսար, Ուրֆա և այլն: Մեր այս ցուցադրության նպատակն է տեղեկացնել, որ միայն այդտեղ չեն եղել ինքնապաշտպանական մարտեր: Ու դա շատ կարևոր է և ցույց է տալիս, որ միայն կռվող, իր գոյության համար պայքարող ազգը կարող է գոյատևել: Եվ սա ապագային, ազգապահպանմանը միտված ուղերձ է: Պատահական չէ, որ ցուցադրությունը նվիրված է Անդրանիկ Զորավարի 150-ամյակին: Անդրանիկ Զորավարն այն կերպարներից է, որ իր մեջ ամփոփում է մեր ժողովրդի պայքարը»,- ասել է Սուրեն Մանուկյանը:

 

Տասնվեց խորագրերից բաղկացած երկլեզու (հայերեն, անգլերեն) ժամանակավոր ցուցադրությունը և համանուն կատալոգը կոչված են ընդգծելու Հայոց ցեղասպանության պատմության հերոսական դրվագները՝ բազմաթիվ տպավորիչ ինքնապաշտպանական մարտերը, ինչպես նաև` Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդն ազդարարած հաղթանակները: Հայոց պատմության այս փառապանծ էջերն անհրաժեշտ է մշտապես շեշտադրել և միլիոնավոր անմեղ զոհերի հանդեպ ունեցած վիշտը զուգակցել ազգի տոկունության և պայքարելու վճռականության ապացույցներով: Ցուցադրության մեջ ներկայացվել են բազմաթիվ նորահայտ, առաջին անգամ շրջանառության մեջ դրվող լուսանկարներ, ինչպես նաև Անդրանիկ Զորավարին առնչվող բացառիկ նյութեր:

 [:ru]В зале временных экспозиция Музея-института Геноцида армян 18 декабря состоялась церемония открытия временной выставки под заголовком «Бои самообороны в годы Геноцида армян» и презентация одноименного каталога. Мероприятие было посвящено 150-летнему юбилею Андраника Озаняна. Программа была осуществлена общественной организацией «Центр региональных и политических исследований «Проспектус», в рамках гранта, предоставляемого аппаратом президента РА и конкурса, объявленного Молодежным фондом Армении.

Директор Музея-института Геноцида армян Айк Демоян отметил, что по содержанию подобного рода материалов выставка является первой в своем роде. «Мы завершаем 100-летнюю годовщину Геноцида армян именно подобным акцентированием – самооборона. Существует неправильное мнение, что во время Геноцида люди покорно шли на смерть. Это не так, и является непрофессиональным подходом. Геноциды всегда сопровождаются сопротивлением, это закон природы. Жители городов и сел – мужчины, женщины, пожилые люди внесли свой вклад во имя спасения. Это была борьба не только за спасение, это была борьба за достоинство»,- отметил Айк Демоян.

По словам заместителя директора Музея-института Геноцида армян Сурена Манукяна, в крайне тяжелом положении, в условиях отчаяния и процесса уничтожения со стороны государственной машины, безоружный армянский народ, всеми подручными средствами организовал самооборону. «Почти во всех населенных пунктах была организована самооборона. Конечно, нам известно о широкомасштабных случаях самообороны – Мусалер, Ван, Шабинкарахисар, Урфа и другие. Целью нашей выставки является проинформировать о том, что не только в вышеупомянутых местах происходили бои самообороны. Это очень важно и показывает, что лишь сражающийся, борющийся за свое существование народ может выжить. И это является посланием к будущему, направленным на сохранение нации. Не случайно, что выставка посвящена 150-летнему юбилею Андраника Озаняна. Полководец Андраник является тем человеком, который олицетворяет борьбу нашего народа», — сказал Сурен Манукян.

Состоящая из 16 заголовков временная выставка на армянском и английском языках и одноименный каталог призваны подчеркнуть героические эпизоды истории Геноцида армян – многочисленные бои самообороны, а также победы, ознаменовавшие рождение Первой Республики Армения. Необходимо всегда акцентировать внимание на этих доблестных страницах Армянской истории и подкреплять скорбь в отношении миллионов невинных жертв доказательствами стойкости народа и решимости к борьбе.

 

На выставке были представлены многочисленные новые, показанные впервые фотографии, а также исключительные материалы, связанные с Андраником.

 [:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...