Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը

  Վերաքննիչ դատարանը (դատավոր՝ Լուսինե Ալավերդյան) մերժել է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը, այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Օրեր առաջ նույն դատավորը մերժել էր նույն գործով մեկ այլ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հատուկ վերանայման բողոքը։ Հասկանու՞մ եք՝ ինչ է եղել։ Նույն մարդը օրեր առաջ արդեն իսկ մերժել էր այն… Կարդալ ավելին »

ՀՀ կառավարությունը հաշվետվություն է հրապարակել․ «Տեղադրվել է 35 սահմանային սյուն, իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին»

  Կառավարության մամուլի ծառայությունը հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել․  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցրել

  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Հացառատ թաղամաս, Հ. Աբրահամյան փողոց հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաև Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ վառելիքի վաճառքի… Կարդալ ավելին »

Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը

Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին: «Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին: Լույսերի մեջ մնա՛ս, մեր սիրելի Դավի՛թ

Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարությունը․ «Սիրելի՛ հայ երիտասարդություն, Որպես միություն, որ հիմնադրվել է Արցախյան առաջին պատերազմի օրերին`իբրև ծնունդ ազգային երիտասարդություն պատրաստելու կարևորության գիտակցման, և որպես միություն, որ իր գործուն մասնակցությունն է բերել Ապրիլյան ու 44-օրյա պատերազմներին, անընդունելի ենք համարում սահմանազատման անվան տակ Հայաստանի հանրապետության տարածքների շարունակաբար հանձնումը: Ներկայիս բարդ իրավիճակում այդ տարածքների հանձնումը վերջնականապես կոչնչացնի… Կարդալ ավելին »

Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին.Նարեկ Սամսոնյան

Այս գրառումն անում եմ իմ կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքի որոշումը հրապարակելուց մեկ օր առաջ՝ ապրիլի 28-ին, «Արմավիր» ՔԿՀ-ից։ Առավել քան վստահ եմ, որ դատավոր Լուսինե Ալավերդյանի կողմից իմ պաշտպանների բողոքը մերժվելու է, քանի որ նույն դատավորն արդեն մերժել է ընկերոջս՝ Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների բողոքը։ Ընդհանրապես, ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները, պայմանական, «արտուշգաբրիելյանների»… Կարդալ ավելին »

Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը

  Երեկ՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 20։25-ի սահմաններում Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մարդատար գնացքը։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Զանգերը ղողանջում են.Էդգար  Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար    Էդգար  Ղազարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.  Կաթողիկոսական գավազանը նախատեսված է ոչ միայն Վեհափառի հավատասփյուռ ընթացքն ապահովելու, այլև չարի, ստի, վախկոտ դավաճանի, հայրենիքի գողի մահաբեր, հայրենակործանի ընթացքը խափանելու համար։ Երբ մենք սպասում էինք, որ Եկեղեցու զանգերը ղողանջեն, մենք նկատի չունեինք պղնձե զանգերի ղողանջը, մենք նկատի ունեիք հոգևոր առաջնորդների խոսքը, նրանց… Կարդալ ավելին »

Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից և հետագա բոլոր քայլերն իրականացվելու են` ելնելով Ադրբեջանի քաղաքական ֆանտազիաներից.Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է  Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված «սահմանային ճշգրտումներին», իսկ իրականում` միակողմանի զիջումներին, իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է: Որքան հասու, երևացող և չերևացող աշխատանքներից ու հայտարարություններից է պարզ դառնում, իշխանությունը «սահմանային… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 24/2-28 շենքեր, Հր.Քոչարի փ. 23 27-27Ա շենքեր, թիվ 11 պոլիկլինիկա, Գրիգոր Արծրունու փ. 70/1-88 շենքեր, Նոր Արեշ 35փ. 28-69; 37փ. 27-72; 39փ. 1-38 առանձնատներ, Արմավիրի մարզ` 11։00-17:00 Արևադաշտ, Արտամետ և Տալվորիկ… Կարդալ ավելին »