Հոգով անմոռուկ ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով` հորթին կորցրած, բայց արածող.Արմեն Աշոտյան

ՀԱՅԵՐ. «ԿՈՎԻ» ԵՒ «ԱՆՄՈՌՈՒԿԻ» ԱՐԱՆՔՈՒՄ (ԽՈՀԵՐ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՇՈՒՐՋ) Իմ հիշողության մեջ առաջին ապրիլի 24-ն էր, որ Հայաստանում էի, բայց Ծիծեռնակաբերդում չէի… Առավոտյան արթնացա բանտախցում, հեռուստացույցը միացրեցի Վեհափառի և հոգևոր դասի այցի պահին, աղոթեցի Կաթողիկոսի հետ միասին և գամվեցի էկրանին՝ մտովի տեղափոխվելով այդտեղ։ Մարդաշատ էր ճեմուղին, լի հոգսաշատ, մտահոգ, ջահել և ահել դեմքերով։ Ամբողջ օրը… Կարդալ ավելին »

Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է

Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող։ «Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար, այլ մանրամասներ չենք կարող հաղորդել»,այս մասին  հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի ձեռք բերած համաձայնության արդյունքում Կիրանցի որոշ գյուղեր ու գերեզմաններ անցնելու են Ադրբեջանին։ Բնակիչները գերլարված են։

Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան

Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց, եթե այս հատվածում տեղի ունենա «սահմանազատում» կոչեցյալը։ Այս մասին գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը. «Ուղիղ գծով մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող, ինչը նշանակում է, որ այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում»։

Հայաստանի իշխանությունն առաջին փուլով խոստացած տարածքային զիջումները չավարտած Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին` միջանցք, սահմանադրական փոփոխություններ և չսպառազինվելու որոշում.Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայաստանի իշխանությունն առաջին փուլով խոստացած տարածքային զիջումները չավարտած Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին` միջանցք, սահմանադրական փոփոխություններ և չսպառազինվելու որոշում: Թեև այս պահին գործընթացը Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց գյուղերի տարածքում կամ մատույցներում է, և´ ՀՀ և´ Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ նշել էին, որ… Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից… Կարդալ ավելին »

Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը՝ 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու հափշտակման գործի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել, թե քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնում խոշտանգման ենթարկված Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանին որ քրեական գործով են փորձել հարցաքննել: Մեզ հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ նրան քննչական բաժին են հասցրել 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ասել է թե՝… Կարդալ ավելին »

Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության եկավ «ժողովրդի ուսերի վրա», կարծում ենք, ոչ ոք կասկածի տակ չի դնի: Հարկավ, բացարձակ առումով չի կարելի հրապարակներում հավաքված ժողովրդի ակտիվ ու այն օրերին ագրեսիվ հատվածին անվանել «ամբողջ ժողովուրդ», բայց, այնուամենայնիվ, «ժողովրդի ուսերի վրա» եկավ: Այն օրերին՝ ուղիղ 6 տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նրա… Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Անդրանիկի փ. 8, 73, 75, 77, 79 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 5, 7, 8, 9 շենքեր, Բակունցի փ. 2, 4, 8, 10, 12 շենքեր, Ա․… Կարդալ ավելին »

Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»

  «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար միջոցառումներ են իրականացվում: Առաջիկայում էլ են պլանավորում։ Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են: Նրանց գերեվարումից հետո մի շարք ՀԿ-ներ, անհատներ ցանկացել են ակտիվ աշխատել՝ խնդիրը… Կարդալ ավելին »

Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»

  «Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին, կոչ անելով իշխանություններին՝ սահմանագծում-սահմանազատումը սկսել դրանից հետո: Սրանով Վանաձորի ԵԿՄ-ն տարանջատվել էր Սասուն Միքայելյանի ԵԿՄ-ից: Երեկ տեղեկացանք, որ այդ հայտարարությունը հեռացվել է Վանաձորի ԵԿՄ-ի էջից: Ըստ լուրերի՝ կառույցին պարտադրել են հանել: ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝… Կարդալ ավելին »